-
16.06.2018|
22:19
ԱԱԾ-ից հաստատեցին տեղեկությունը, որ գեներալ Մանվել Գրիգորյանի տանը գործողություններ են իրականացվում: ԱԱԾ-ն օպերատիվ գործողություններ է իրականացնում մի շարք անձանց, այդ թվում` ՀՀԿ խմբակցության պատգամավոր, գեներալ Մանվել Գրիգորյանի տանը:
-
16.06.2018|
11:47
ՊԵԿ օպերատիվ հետախուզության վարչության աշխատակիցների միջոցառումների արդյունքում տեղեկություններ են ստացվել, որ «Սարգսյան Իմպորտ» և «Արմ Ընդ Ման» ընկերությունները՝ «կարգոները», զբաղվել են տարբեր տնտեսավարողներին պատկանող բեռների Հայաստան տեղափոխմամբ և մաքսազերծմամբ:
-
16.06.2018|
11:44
Հատուկ քննչական ծառայությունը քաղաքացիներին խնդրում է տեղեկություններ տրամադրել 2008-ի մարտի 1-ին և 2-ին տեղի ունեցած դեպքերի վերաբերյալ՝ դրանց բացահայտման նպատակով:
-
15.06.2018|
11:00
Դատախազության կոլեգիայի նիստում, որը վարել է գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը, քննարկվել են չբացահայտված, վարույթները կասեցված սպանության և սպանության փորձերի դեպքերի, հանրային հնչեղություն ստացած այլ ծանր և առանձնապես ծանր, կոռուպցիոն և տնտեսական հանցագործությունների դեպքերով հարուցված քրեական գործերի քննությունների նկատմամբ դատախազական հսկողության արդյունավետության բարձրացման խնդիրները:
-
15.06.2018|
00:36
Նախանշվող արտահերթ խորհրդարանական ընտրություններին ընդառաջ շուտով իշխանության, ընդդիմության և քաղաքացիական հասարակության ներկայացուցիչները կսկսեն աշխատել ընտրական օրենսգրքում փոփոխություններ կատարելու վրա:
-
14.06.2018|
13:26
ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը հրամանագիր է ստորագրել Անուբաղ Համբարյանին ոստիկանության պետի տեղակալի պաշտոնից և ոստիկանությունում ծառայությունից ազատելու մասին:
-
14.06.2018|
13:22
«Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում Թամամյանն ընդհակառակը, պնդել է, թե ինքն այդ օրերին որոշող չի եղել: «Ես չեմ ղեկավարել… Ես չեմ կարող վախենալ, որովհետև ես գործողություն չեմ արել, ովքեր արել են, թող մտածեն»:
-
14.06.2018|
13:21
ՀՀ ոստիկանության պետի հանձարարությամբ ծառայության մատուցման որակը բարձրացնելու նպատակով անձնագրային և վիզաների վարչությունում, բոլոր տարածքային անձնագրային ծառայություններում 14.06.2018-ից ընդմիջման ժամ է սահմանվել 14.00-15.00:
-
13.06.2018|
16:17
Վերաքննիչ քրեական դատարանի դահլիճից ազատ արձակվեցին «Նոր Հայաստան» հանրային փրկության ճակատի առաջնորդ Ժիրայր Սեֆիլյանը, քաղաքացիական ակտիվիստ Գեւորգ Սաֆարյանն ու մյուս ամբաստանյալները:
-
13.06.2018|
14:08
«Մենք այս իրավիճակում կայացրել ենք այն որոշումը, որը բխում է մեր բոլորի շահերից»,- երեկ կեսգիշերին ֆեյսբուքյան ուղեղ տեսակապի միջոցով հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը: